Երիտասարդը աղջկան կողոպտել է Օդնոկլասնիկի միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 11:28

Հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Փ.-ին:

Պարզվել է, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ներկայանալով Հայկ անունով, ծանոթացել է 1987 թ. ծնված Անի Ա.-ի հետ և հուլիսի 7-ին Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ հանդիպելով նրան և վերջինիս վստահությունը չարաշահելով` խաբեությամբ վերցրել է բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ` գումարով, շպարման պարագաներ և դիմել է փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

 

 

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply