Երեւանի «Շտապ բուժօգնության» կանչերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 10:34

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Երեւանի «Շտապ բուժօգնություն» ծառայությունը ստացել է 85 հազար 125 կանչ, գրանցվել է 12 հազար 956 հոսպիտալացման դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվն ավելացել է 6441-ով, իսկ հոսպիտալացումները’ 2214-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, նշված ժամանակահատվածում ստացվել է 6 հազար 919 մանկական կանչ, արձանագրվել է 2093 մանկական հոսպիտալացում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանկական կանչերն ավելացել են 615-ով, իսկ հոսպիտալացումները’ 441-ով:

«Շտապ բուժօգնություն» ծառայությունը մեկ ամսվա ընթացքում սպասարկում է 500-550 կանչ: Ծառայությունն առավել ծարնաբեռնված աշխատում է շաբաթ եւ կիրակի, ինչպես նաեւ տոն օրերին, երբ չեն աշխատում պոլիկլինիկաները: Հիմնականում նույն գանգատներն են լինում’ սիրտ-անոթային, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Մասնագետները հիշեցնում են, որ շոգ եղանականերով պայմանավորված առավել ուշադիր լինեն խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, հղիները, ծերերը:

Նշենք, որ շուրջօրյա աշխատում է «Շտապ բուժօգնության» ծառայության 33 գծային բժշկական բրիգադը:

 

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply