Մորն ու դստերը բուժել են քաղցկեղից միաժամանակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2011 10:06
42 Ջիլլի Դաքվորտը և նրա 4-ամյա դուստրը` Էվին, միասին ու միաժամանակ հաղթահարել են հիվանդությունը` մեկ տարի տևած հուսահատ պայքարից հետո: Երբ Անգլիայում` Բրիսթոլի բժշկական կենտրոնում ութ ամսական աղջկա մոտ ախտորոշեցին չարորակ ուռուցք երիկամում, կնոջ ցավն անսահման էր:
Երբ երեխային սկսեցին բուժել, Ջիլին ինքն էլ սկսեց վատ զգալ, սակայն իր վիճակը վերագրում էր լարվածությանը, հոգնածությանն ու նյարդային վիճակին: Ու երբ կրծքի ցավն այլևս անհնար էր տանել, դիմեց բժշկի ու պարզվեց, որ հուսահատ մոր մոտ կրծքի քաղցկեղ է:
«Իմ հիվանդության ախտորոշումն իմանալով` առաջին բանը, որ զգացի, վախն էր դստերս համար, որ չեմ կարողանա նրան հետևել ու խնամել: Իմ մասին չէի էլ մտածում»,- ասում է Ջիլին:
Կինն իրեն հավաքեց ու որոշեց չհանձնվել ու ամեն գնով անդունդից փրկել և իրեն, և իր թանկ մարդուկին: Ջիլիի քիմիաթերապիան ու փոքրիկի ռադիոթերապիան սկսել են նույն օրը: 8-ամսական երեխան 9-ժամյա բարդ վիրահատություն է տարել: Նրան փոխպատվաստել են ցողունային բջիջներ, քանի որ հիվանդությունն արդեն տարածվել էր ոսկրահյուսվածքի վրա: Երբ Ջիլիին սկսեց բուժվել` փոքրիկն արդեն 15-ամսական էր: Ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ հուսահատ պայքարում էին հիվանդության դեմ, ու նրանց տանջանքներն ու եռանդը փոխհատուցվեցին:
2011-ի ապրիլին 2-ն էլ ավարտեցին բուժումը ու, ի զարմանս բոլոր բժիշկների, անալիզների արդյունքները ցույց տվեցին, որ նրանք լիովին բուժվել են մահաբեր հիվանդությունից: «Դա իսկական հրաշք է, որն ապացուցում է, որ կյանքի հանդեպ սերն ու ցանկությունը կարող են հաղթահարել ամեն ինչ»,- մեկնաբանել է Բրիսթոլի մասնագետներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
