«Բուլղարիա» ջերմանավը խորտակվել է 182 ուղևորներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 11, 2011 9:38

Զբոսանավը ջրի տակ է  անցել 4 րոպեի ընթացքում:

Զբոսաշրջային նավը, որ կառուցվել է 1955-ին, ջրի տակ է անցել  Թաթարստանի Կազան քաղաքի շրջանում գտնվող Կույբիշևյան ջրամբարում: Այդ պահին նավի տախտակամածին եղել է 188 մարդ:

Դեպքի վայրում հայտնված նավը փրկել է մի քանիսին ու անմիջապես էլ ափ հանել: Մի քանի ժամ տևած փրկարարական գործողությունների շնորհիվ բոլորին` բացառությամբ մի կնոջ, փրկել են:

Կատարվածի պատճառը նավի անսարքությունն է եղել:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply