Մեծ Բրիտանիայում գնդակոծվել է ոչխարի հոտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2011 22:24

Որսագողերի խումբը կրակել է Անգլիայի կենտրոնական մասում գտնվող Նորթհեմփթոնշիր կոմսության ֆերմերական դաշտերում խաղաղ արածող  ոչխարների հոտի վրա:

Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, հանցագործները կրակել են խոշոր տրամաչափի հրազենից, 10  կենդանու մարմին ամբողջությամբ այլանդակվել է այդ գնդակներից:

Չարագործներն արդեն գնդակահարված 26 կենդանու բարձել են միկրոավտոբուսը եւ տարել անհայտ ուղղությամբ,  ողջ հոտից կենդանի է մնացել ընդամենը երեք  ոչխար:

Հանցագործության շարժառիթները դեռեւս պարզ չեն: Նախնական տվյալներով, հոտը ոչնչացվել է մսի պատճառով:

 

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply