Ֆրանսիայում ամուսինները իրենց տանը գտել են ոսկե մետաղադրամներով կճուճ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 10, 2011 18:52
Ֆրանսիայում հին մետաղադրամներով գանձը ամուսնական զույգը հայտնաբերել է իրենց տան նկուղում: Դա կատարվել է Միյո հին քաղաքում, որը հիմնադրվել է հռոմեացիների տիրապետության ժամանակ, հաղորդում է “Россия-24”-ը:
Տան տերերը վերանորոգել են ջրի խողովակները և անսպասելի գտել են կավվե կճուճ ; Այտեղ եղել են 34 ոսկյա դրամներ XVI-XVII դարերի: Ամենաարժեքավորը համարվում է 1640թ. կրկնակի լուիդորը, այդ դրամը ձուլվել է Լյուդովիկոս XIII-ի ժամանակ:
Ամբողջ գանձը գնահատվում է մոտավորապես 100 հազար եվրո: Տեղի օրենքով , ամուսինները իրավունք ունեն գանձը իրենց մոտ թողնել, քանի որ գտել են իրենց տարածքում:






Facebook
Tweet This
Email This Post
