Իսպանիայի մեծ մրցանակ. Հայաստանը նվաճեց ոսկե եւ արծաթե մեդալ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2011 18:14

Այսօր, հուլիսի 10-ին Մադրիդում կայացավ ըմբշամարտի Իսպանիայի Մեծ մրցանակի 11-րդ խաղարկությունը: Հայաստանը հանդես եկավ միայն հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում:

Հայաստանի երեք պատվիրակներից գերազանց հանդես եկավ Արթուր Շահինյանը, որը 84 կգ քաշային կարգում նվաճեց հաղթողի կոչումը: Եզրափակիչում Շահինյանը 7:0 հաշվով հաղթեց լեհ Դամիան Յանիկովսկուն:

60 կգ քաշայինների եզրափակիչում Ռոման Ամոյանը 0:5 հաշվով պարտվեց Լեհաստանը ներկայացնող Էդվարդ Բարսեղյանին: Այս քաշային կարգում 8-րդ տեղը գրավեց Իսպանիան ներկայացնող Ալբերտ Բաղումյանը:

Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում 0:7 հաշվով շվեդ Ռոբերտ Ռոզենգրենին եւ գրավեց 8-րդ տեղը: Այս քաշային կարգում 5-րդ տեղը գրավեց Իսպանիան ներկայացնող Հայրապետ Ապիկյանը:

66 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Շարուր Վարդանյանին:

96 կգ քաշային կարգում իսրայելցի Ռոբերտ Ավանեսյանը գրավեց 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկում Հայաստանը երեք մասնակիցներով հավաքեց 22 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Ավելի հաջող հանդես եկան միայն Ռուսաստանի, Լեհաստանի, Իտալիայի եւ Շվեդիայի հավաքականները, որոնք ներկայացուցիչ ունեին բոլոր քաշային կարգերում:

 

 

 

 

NEWS.am

 

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply