Հոլանդիայում ամուսնացրեցին վեց տարեկան երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2011 12:06

Պսակադրության փոքրահասակ դպրոցականներին ուղղարկեց ուսուցիչը

Արդեն վաղուց է ինչ Նիդերլանդները փորձում է ապացուցել ամբողջ Եվրոպային, որ իր սահմաներից ներս անհնարին ոչինչ չկա: Եվ ահա նրանք ամուսնության արարողություն են կատարում  վեցամյա դպրոցականների միջև; Արարողությունը , որը կատարվում էր  մեծերի ավանդույթներով , կազմակերպել էր երեխաների ուսուցիչը;

Այդպիսի բան դեռ չէր եղել: Հոլանդական դպրոցում ուսուցիչներից մեկը  հորինել է կրթության նոր սոցիալական էլեմենտ`ամուսնացնել վեց տարեկան դպրոցականներին: Փեսացուն `Մատիաս վան դեր Լինդենն էր, իսկ հարսը `նրա հասակակից Մարլեն Կոկը:

-Առաջին հայացքից դա ուրախ անհեթեթություն է թվում, բայց ուզում եմ մարդկանց փոքրուց սովորեցնել ամուսնության ավանդույթներին,-բացատրել է սկզբնական դասարանների  մանկավարժ Հենի դե Վալը: Արարողությունը տեղի ունեցավ քաղաքային եկեղեցում ` համադասարնցիների ներկայությամբ:

Պզտիկ աղջկան հագցրել էին սպիտակ շոր,իսկ տղային էլեգանտ կոստյում:

Ընթերցողներին կարող ենք հանգստացնել, ամուսնությունը կեղծ էր: Դա հասարակագիտության կուրսի մի մասն էր; “Ես համաձայն եմ կնության վերցնել” նախադասության փոխարեն տղան ասաց,- Ուզում եմ , որ Մարլենը դառնա իմ լավագույն ընկերուհին;
Արարողությունից հետո , սկսվեց հյուրերի ընդունելության իմպրովիզացիան; Երեխաները հաճույքով ուտում էին հարսանիքի տորթը և խմում լիմոնադ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1920 անգամ:
Print Friendly

Leave a Reply