Հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղում գտնվող պահեստներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2011 21:36

Հուլիսի 9-ին, ժամը 17.11-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղում գտնվող պահեստներում:

Երևանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաեւ 12 ջրատար մեքենա: Այրվում են մոտ 1000 քմ մակերեսով պահեստներ, որտեղ պահվում են տարբեր կենցաղային սարքավորումներ, պլաստմասե իրեր, սոսինձ եւ այլ դյուրավառ նյութեր:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, կրակի տարածումը կասեցված է:

 

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply