Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց արծաթե հուշադրամների էսքիզները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2011 19:46

Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 9-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սայաթ-Նովա-300», «Շուշիի ազատագրման 20-ամյակ», «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե և «Հովսեփ Օրբելի-125», «Հայ գրքի տպագրություն-500», «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամների էսքիզները:

Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվեցին «ՎՈԼՏԱ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե097 և «Նինելա» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները, Ա/Ձ Աղվան Թևոսյանին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց:

 

 

Դիտվել է 2488 անգամ:
Print Friendly

Leave a Reply