Սահակաշվիլու անձնական լուսանկարիչը խոստովանել է, որ լրտեսել է ի օգուտ Ռուսաստանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2011 18:49

 

Սահակաշվիլու լուսանկարիչը` Իրակլի Գեդենիձեն, որը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, խոստովանել է, որ համագործակցել է ռուսական ծառայությունների հետ: Նրա խոստովանությունը եթեր է արձակվել: Նա խոստովանել է, որ իր կոլեգա Կուրցիկիձեին է հանձնել Միխայիլ Սահակաշվիլու օրակարգը, ավտոշարասյան երթուղին ու նստավայրերի տեղանքը: Լուսանկարիչն ասել է, որ տեղեկությունը փոխանցելուն իրեն հարկադրել են շանտաժի ու սպառնալիքի տակ: Ընդ որում, Կուրցիկիձեն իր մեղքը չի ընդունում: 2011-ի հուլիսի 7-ին 4 լուսանկարիչ է ձերբակալվել: Վրացական ուժային կառույցները հայտարարել են, որ նրանք կասկածվում են  արտասահմանյան քննչական ծառայություններին համագործակցելու  համար ու փոխանցված տեղեկության բնույթն էլ չեն բացահայտում: Լուսանկարիչները մինչև դատաքննությունը  , որը նշանակված է 2011-ի սեպտեմբերի 2-ին հսկողության տակ կլինեն:

 

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply