Toyota-ն ԱՄՆ-ում հետ է վերցնելու ավելի քան 95 հազար մարդատար մեքենաները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2009 16:24

logo_toyota_005Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող «Toyota Motor Co.»-ն մտադիր է ԱՄՆ-ում սպառողներից հետ վերցնել ավելի քան 95 հազար մարդատար ավտոմեքենաները: Խնդիրը կապված է արգելակման համակարգի հնարավոր խափանման հետ: Այս մասին հաղորդել է «Associated Press» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` հետկանչման են ենթական Corolla, Corolla Matrix և Scion xD մոդելները: Ինչպես հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, այդ մոդելների ավտոմեքենաներում, որոնք հանդերձված են 1,8 լիտր ծավալի շարժիչներով, արգելակման համակարգում առկա խնդրի պատճառով արգելակները կարող են թուլանալ կամ սառցակալել:Այդ կապակցությամբ ընկերությունը խնդրում է այցելել դիլերային կենտրոններ` վերացնելու անսարքությունները:

2008 թվականին Toyota-ն վաճառել է 8,97 մլն ավտոմեքենա` առաջին անգամ հետ մղելով ամերիկյան General Motors ավտոհսկային, որը 77 տարի վաճառքների ծավալներով համաշխարհային ավտոմոբիլային շուկայի առաջատարն էր:

Միաժամանակ այս տարվա մարտի 31-ին ավարտված 2008 ֆինանսական տարին ընկերության պատմության մեջ դարձել է առաջինը, երբ այն վնասներ է կրել (սկսած 1931 թվականից, երբ Toyota-ն սկսեց հաշվետվություններ հրապարակել): 2008 ֆինանսական տարում ընկերության վնասները կազմել են 461 մլրդ իեն կամ մոտավորապես 4,8 մլրդ դոլար:

Ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի 2010 թվականի մարտի 31-ին, ընկերությունը դարձյալ վնասներ է կանխատեսում 850 մլրդ իենի կամ 8,9 մլրդ դոլարի չափով:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply