Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2011 11:35

Հունիսի 8-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի «Նաիրիտ» ՊՓԲԸ-ին հարակից տարածքում այրվել է 3000 քմ, «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի մոտ` 5000 քմ խոտածածկ տարածք, Դալմայի այգիների տարածքում (Լենինգրադյան և Գագարինի փողոցների կողմից)` 4 հա խոտ և 1 հա խաղողի չմշակված այգի, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Քասախ գյուղի գերեզմանատան մոտ այրվել 2 հա, Զովունիում` 1000 քմ եւ 1300 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու գոմաղբ, Աբովյան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի մոտ` 1500 քմ խոտ:

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում այրվել է 3 հա խոտ եւ 4000 քմ մակերեսով խաղողի այգի, Շահումյան գյուղում` 5000 քմ խոտ եւ 10 ծառ, Ոսկեհատ գյուղում`1 հա խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գերեզմանատան մոտ այրվել է 6 հա, Կոշ գյուղում` 20 հա, Սասունիկ գյուղի մոտ` 1500 քմ, Աշտարակ-Երևան ավտոմայրուղու 1-ին կմ-ում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Նորաբաց գյուղի մոտ բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 2 հա խոտ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել հրշեջ-փրկարարների կողմից:

 

 

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply