Հրդեհ Կոտայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2011 11:32

Հուլիսի 8-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել` 15.25-ին:

Այրվել է 2 հա խոտածածկ տարածք, երկու ինքնաշեն տնակ` համապատասխանաբար 10 և 15 քմ մակերեսով, ինչպես նաեւ 35 մրգատու ծառ:

 


Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply