ԱՄՆ-ում մահացել է նախկին նախագահի կինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2011 9:57
Հուլիսի 9-ին, ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է Բետի Ֆորդի մահվան լուրը, 1974-77 թթ իշխանությունը ղեկավարած նախկին նախագահ Ջերալդ ֆորդի այրին: Տիկինը մահացել է 93 տարեկան հասակում: Լուրը հաստատել է երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կինը` Նենսի Ռեյգանը: նա ասել է.” Բետի Ֆորդի մահն ինձ վշտացրեց, նա ոգեշնչում էր աշխարհի կանանց` քաղցկեղի , ինչպես նաև դեղորայքային ու ալկոհոլային կախվածության դեմ պայքարելու: Բետին հենարան է եղել ամուսնու համար երկրի պատմության դժվարին ժամանակ: Ես հիանում է ի նրա պայքարի ուժով”: Հանրապետական Ջերալդ Ֆորդը մահացել է 2006-ին: Նրա տիկինը Կալիֆոռնիայում հիմնել է սեփական վերականգնողական կենտրոնը, որտեղ բուժվում էին դեղորայքային ու ալկոհոլային կախվածություն ունեցող կանայք 1987-ին նրա անունը հավերժացվել է Միչիգանի պատվո սրահում: 1991-ին նա պարգևատրվել է նախագահական Ազատության մեդալով (ԱՄՆ-ում բարձրագույն պարգև է քաղաքացիական անձանց համար), իսկ 1999-ին պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով:






Facebook
Tweet This
Email This Post
