Անհաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 9, 2011 8:42

Ֆրանսիական Լիլ քաղաքում մեկնարկած աթլետիկայի աշխարհի պատանեկան 7-րդ առաջնությունն անհաջող սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները: Մեր երկրի 5 պատվիրակներից երեքը կարողությունները փորձեցին  մրցումների առաջին օրը: 400 մ վազքում 17-ամյա Սամվել Գրիգորյանը բարելավեց անձնական ցուցանիշը` մրցատարածությունը հաղթահարելով 49,64 վայրկյանում: Նա 55 մասնակիցների մեջ գրավեց 39-րդ տեղը: Դա  բավարար չէր պայքարը եզրափակչում շարունակելու համար: Մեր մյուս երկու մարզիկներն էլ նախնական փուլից հետո դուրս մնացին  պայքարից: Աղջիկների 100 մ վազքում Դիանա Խուբասերյանը 12,64 վայրկյան արդյունքով 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը: Իսկ Սարգիս Կոստանդյանը 100 մ վազքատարածությունը հաղթահարեց 11,6 վայրկյանում և 96 մասնակիցների մեջ գրավեց 80-րդ տեղը:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply