Աղասին կմիանա կնոջը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 9, 2011 8:23

Հանրածանոթ թենիսիստ Անդրե Աղասին այսօր պաշտոնապես կներկայացվի Նյուպորտում գտնվող թենիսի «Փառքի սրահում»: Ի դեպ, նրա կինը`գերմանուհի Շտեֆի Գրաֆն այդ պատվին է արժանացել դեռ 2004-ին: Այսպիսով, Աղասին «Փառքի սրահում» կմիանա կնոջը: «Մեծ պատիվ է, որ տեղ եմ զբաղեցնելու աշխարհի ուժեղագույն թենիսիստների կողքին: Թենիսը շատ բան է տվել ինձ, սակայն կինս քիչ չի արել իմ հաջողությունների համար», – ասել է 41-ամյա մեր հայրենակիցը:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply