Հրեա կրոնականը կոչ է անում ցեղասպանության ենթարկել արաբներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2009 13:41

hrea-xaxam-1«Սպանե’ք բոլոր արաբներին, այդ թվում` կանանց և երեխաներին, ոչնչացրե’ք նրանց սրբավայրերը»,-նման ֆաշիստական կոչ է արել ԱՄՆ Մինեսոտա նահանգի «Բիաս Շանա» հրեական հարցերի ուսումնասիրման ինստիտուտի խախամ Մանիս Ֆրիդմանը` պատասխանելով «Մոմենտ» ամսագրի հարցին` ինչպես են հրեաները վերաբերում իրենց արաբ հարևաններին: «Ես չեմ հավատում արևմտյան արժեհամակարգին, որ ասում է, թե մի’ սպանեք քաղաքացիներին ու երեխաներին, մի’ ոչնչացրեք սրբավայրերը, պատերազմ մի’ հայտարարեք տոն օրերին, մի’ սրբապղծեք գերեզմանները, կրակ մի’ բացեք դիմացինի վրա, եթե նա չի սկսել այն»,- ասել է Ֆրիդմանը: Ըստ ծայրահեղականի` արաբների դեմ բարոյական պատերազմ մղելու միակ ճանապարհը «հրեական մեթոդների կիրառումն է». «Սպանե’ք արաբ տղամարդկանց, կանանց ու երեխաներին, քանդե’ք նրանց մզկիթները այն ժամանակ նրանք կհասկանան, որ Աստված իրենց հետ չէ»,-հայտարարել է հրեա կրոնականը, որի հակամարդկային պնդումներն արժանացել են ԱՄՆ-ի իսլամական ու հրեական բազմաթիվ կազմակերպությունների սուր քննադատությանը: ԱՄՆ-ի ամենախոշոր իսլամական կազմակերպությունների միավորումը` Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, կոչ է արել դատապարտման արշավ սկսել հրեա ֆանատիստի դեմ` հայտարարելով, որ նա արաբների ցեղասպանության ջատագով է: ԱՄՆ-ի «Հրեական ձայներ» կազմակերպության ներկայացուցիչն իր հերթին դատապարտել է Ֆրիդմանի հայտարարությունը և նշել, որ այն նսեմացնում է հրեաների արժեքը:

Al-Jazeera

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply