Չինաստանում երկգլխանի երեխա է ծնվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2011 0:27
Չինական Սույնին քաղաքում տեղական կլինիկաներից մեկում երիտասարդ կինն անսովոր երկվորյակ է ունեցել. Կինը ծննդաբերել է կեսարյան հատման եղանակով, նրանց իրանը մեկն է, սակայն երկու գլխով: Այն մասին, որ երեխան երկգլխանի է, իմացել են միայն ծննդաբերությունից երկու օր առաջ, երբ որոշեցին լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտություն կատարել: Իմանալով, թե ինչ երեխա է ունենալու, կինը խնդրել է իրեն աբորտ անել, սակայն բժիշկները համոզել են ծննդաբերել: Երեխան 2 կերակրափող ունի, սակայն ընդհանուր ներքին օրգաններ ու սեռական համակարգ, սիրտը կրկնակի է: Բժիշկներն ասում են, որ սիամյան երկվորյակներին անջատել, փաստորեն, հնարավոր չէ: Սակայն խոստացել են ամեն ինչ անել, որ նրանք ապրեն:






Facebook
Tweet This
Email This Post
