Գտնվել է աշխարհի ամենասարսափելի դինոզավրի գանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 23:59

Բրիտանական Դորսետ քաղաքի թանգարանում հինգշաբթի ցուցադրվեց ծովային ամենամեծ մոնստրներից մեկի  գանգը;  Հսկայական  գլուխը , որը հնագետները անվանում են պլիոզավր, գիտնականները միաձայն ընդունեցին ամենասարսափելի գիշատիչ, որը երբևիցե գոյություն է ունեցել Երկրի վրա, հաղորդում է  BBC:

Հանածոն գտնվել է Դորսետ կոմսությունում` երկրի հարավ -արևմուտքում : Հնէաբաններից  18 ամիս պահանջվեց, որ կենդանու  գանգը հանեն քարերի մեջից, որտեղ նա հանգչում էր միլիոն տարուց ավելի: Գիտնականները ենթադրում են , որ Դորսետի  թանգարանում ցուցադրված կենդանին նախկինում անհայտ հնագույն սողուն է;

Դորսետ թանգարանի պալեոնտոլոգ   Ռիչարդ Էդմոնդսը ասում է , որ գիտնականները ստիպված էին հավաքել բարդ փազզլ գտածոյի ոսկորներից: “Դա անհավանական էր, գտածոն ոսկորների կույտ էր: Մենք մեկ տարուց ավելի աշխատեցինք կենդանու գանգը վերականգնելու համար’,-պատմում է պատմաբանը:

Նա ավելացրեց,-“Մեր աշխատողները ասում են,որ հսկայական գանգը հիմա  95%-ով հավաքված է; Համոզված կարող ենք ասել,որ դա ամենալավ պահպանված և ամենախոշոր պլիոզավրերից մեկն է  աշխարհում:

Գտածոյի տարիքը մոտավորապես  155 միլիոն տարի է , այն հայտնաբերել է  տեղացի կոլեկցիոներ Կևան Շահանը 2003-2008 թթ. ոչ հեռու Ուեյտմուտ քաղաքից;

“Իմ բախտը բերել է , ես նստել էի ծովափին և տեսա անհասկանալի երեք կտոր; Ես չհասկացա որտեղից դրանք հայտնվեցին ; Բայց ես որոշեցի դրանք տուն տանել; Դա տևեց մի քանի տարի , ամեն անգամ ծովափ գալիս ես նոր կտորներ էի  գտնում’,- պատմում է կոլեկցիոները;

Սկզբից գտածոն հիշեցնում էր լեռնային հանքաքար, բայց ուսումնասիրությունները պարզեցին , որ դրանք հին կենդանու ոսկորներ են ; Այդ հզոր կենդանին ժամանակին օվկիանոսի հիմնական գիշատիչներից է եղել;

Կևան Շահանին հաջողվել է գտնել միայն կենդանու գանգը, գիտնականները ենթադրում են , որ ամբողջ կմախքի վերականգման համար կպահանջվի մի քանի տարի; Հիմնվելով գանգի չապսերի վրա , ինչը  2,4 մետր է ,պատմաբանները կարծում են , որ պլիոզավրի մարմինը կարող է հասնել  15-18 մետր երկարության:

Դիտվել է 2119 անգամ:
Print Friendly

Leave a Reply