Մերլին Մոնրոյին նկարել է բերանով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 23:25

Հյուստոնի բնակչուհին գեղարվեստի նոր մեթոդ է մտածել, նա կերպարները նկարում է շուրթերի միջոցով ու կարելի է ասել, արդեն կատարելության է հասել: Արդեն 2 տասնյակ դիմանկարներ է կատարել շուրթերով: Աղջիկն այս մեթոդին տիրապետել է արդեն դպրոցահասակ տարիքից.”Մի անգամ պատրաստվում էի երեկույթի ու որոշեցի   կարմիր շրթներկ օգտագործել, իսկ հետո անձեռոցիկը համբուրեցի: Ստացված արտանկարն ինձ չգիտես ինչու գրավեց ու հանկարծ հասկացա, որ դա շատ գեղեցիկ է”: Նրան շատ ոգեշնչում է Մերլին Մոնրոյի կերպարը: “Նա հոյակապ է ու բացի այդ,  նա պաշտել է  կարմիր շրթներկը: Մերլինի կերպարն առաջինն է եղել իմ այս արվեստում”: Դրանից հետո նա որոշել է  գեղարվեստի դպրոցն ավարտել ու դառնալ պրոֆեսիոնալ նկարչուհի: Մեկ տարի առաջ աղջիկը գամվել է անկողնուն, բժիշկներն ախտորոշել են` “առաջին տիպի դիաբետ”: Նա խոստովանում է, որ ներարկումներն ու առաջին  անգամ հիվանդության սրացումը սասանել են կյանքի հանդեպ նրա հավատը: Ու կրկին կյանք վերադառնալ օգնել է արվեստը: Այժմ նա վերականգնվել է դեպրեսիայից ու մտադիր է ողջ աշխարհով մեկ սեփական աշխատանքների ցուցահանդես կազմակերպել:

 

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply