Հանրապետությունում վաղվանից օդի ջերմաստիճանի նվազում կլինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 22:58

Հանրապետությունում հուլիսի 9-ից աստիճանաբար կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով’ առաջիկա 4 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ 5 աստիճանով: Այսօր մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրում գրանցվել է 39 աստիճան, հուլիսի 9-ին գրանցվի 37-38, իսկ հուլիսի 10-ին’ 35 աստիճան:

Լեռնային շրջաններում նույնպես ջերմաստիճանի նվազում կգրանցվի: Օդի միջին ջերմաստիճանը լեռնային շրջաններում կլինի 24-25 աստիճան:

Զ. Պետրոսյանը նշել է, որ հուլիսի 9-ից մեծ է տեղումների հավանակությունը, մասնավորապես’ հանրապետության հյուսիսային շրջաններում: Հուլիսի 12-ին օդերեւութաբանների կանխատեսումներով տեղումներ կգրանցվեն հանրապետության մի շարք շրջաններում:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply