Չինաստանը պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելմամբ տնտեսել է 3 մլն տոննա նավթ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 28, 2009 16:01
Չինաստանը մեկ տարվա ընթացքում գրեթե 3 մլն տոննա նավթ է տնտեսել անվճար պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելելու շնորհիվ: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Global Times հրատարակությունը` վկայակոչելով ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման գործերի պետական կոմիտեի տվյալները:
2008 թվականի հունիսի 1-ից գերխանութներում, խանութներում և շուկաներում արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել գնորդներին: Նրանց, ովքեր չեն պահպանում այս կանոնը, տուգանք է սպառնում մինչև 10 հազար յուանի (մոտավորապես մեկուկես հազար դոլար) չափով:
Արդյունքում երկրի խանութներում տոպրակների օգտագործումը կրճատվել է 60 տոկոսով, ինչը պակասեցրել է պոլիէթիլենային տոպրակների պահանջարկը, հետևաբար նաև դրա արտադրության համար նավթի օգտագործման ծավալները:
Բացի այդ, անցած մեկ տարվա ընթացքում պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ձեռնարկությունները 9,6 մլն տոննայով կրճատել են ածխաթթու գազի` հիմնական այն միացության արտանետումը, որն ազդում է գլոբալ կլիմայի փոփոխման վրա:






Facebook
Tweet This
Email This Post
