Ստեփանակերտ-Երեւան ճանապարհին մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 8, 2011 20:27

Այսօր` հուլիսի 8-ի առավոտյան կաթվածից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Բաբուրյանը Երեւանից Ստեփանակերտ գնալու ճանապարհին, Արարատ քաղաքի մոտ իրեն վատ է զգացել: Երբ նրան հասցրել են տեղի հիվանդանոց, բժիշկներն այլեւս ոչնչով օգնել չեն կարողացել:

 

Դիտվել է 1788 անգամ:
Print Friendly

Leave a Reply