Չերնովիցյան մարզի բազմազանակ մայրը ծննդաբերել է 20-րդ երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 16:19

Չերնովիցյան մարզի Գերցաև  շրջանի Օստրիցա գյուղի բազմազանակ մայրը`Լեոնորա Նամենին ծննդաբերել է  20-րդ երեխային: 41-ամյա Լեոնորան և Յանոշ Նամենին  21 տարի ամուսնացած են : Նրանք  մեծացնում են 20 երեխա` 10տղաև 10 աղջիկ:

Հայտնի է , որ նրանց ավագ որդին 20 տարեկան է և արդեն ամուսնացած է: Երեխաներից վեցը աշխատում են ,ութը` գնում դպրոց և ևս վեցը նախադպրոցական են : Հետաքրքրական է,որ սա Չերնովիցյան մարզի  ամենաբազմազավակ ընտանիքն է :

 

Նկատենք ,որ երկու ծնողներն էլ մեծացել են բազմազավակ ընտանիքներում` Յանոշը ունի 16 եղբայր և քույր, իս Լեոնան `14

Այնուամենայնիվ  Լեոնան մինչ այժմ չունի հերոսուհի մայր կոչում, այդ հարցը դեռ քննարկվում է Ուկրաինայի նախագահի  աշխատակազմում:

Չերնովիցյան մարզում հաշվվում է 8954 բազմազավակ ընտանիք, դրանցից 138-ը մեծացնում է 10 և ավելի երեխա:

Հաղորդվել է , որ Ռադան որոշել է առաջին երեխա ծնվելուց վճարի 30ապրուստի անհրաժեշտ մինիմում  մինչև 6 տարեկան երեխաներին, երկրորդ երեխային 60, իսկ երրորդին և ավելիին 120-ական:

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply