Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սառը սպիտակ գինի խմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 15:40

Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սառը սպիտակ գինի խմել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երեկոյան ժամերին ցանկալի է դառը կարմիր գինին: Նրա խոսքով’ ընդհանրապես, գինին շատ օգտակար է մարդու առողջության համար. այն համարվում է դեղամիջոց եւ շատ բուժիչ հատկություններ ունի:

Տղամարդու համար նորմալ է համարվում օրական 300 գրամ գինին, իսկ առավելագույնը’ 500 գրամ, կնոջ համար’ 100 գրամ պակաս:

Ա. Հարությունյանը խորհուրդ տվեց ընդհանրապես Խուսափել կիսաքաղցր, քաղցր եւ թունդ գինիներ օգտագործելուց: «Դա խորհրդային մշակույթ էր, որը, ցավոք, մնաց մեր իրականության մեջ: Այդ կիսաքաղցր, կիսաչոր շաքար պարունակող գինիները ռիսկային են հետագայում դիաբետի առաջացման համար»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:

 

Արմենպրես

 

Դիտվել է 1811 անգամ:
Print Friendly

Leave a Reply