Հացպանյանի հարցը կլուծի՞ Սարկոզին

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 28, 2009 16:25

mhm43400-copyԸնդդիմության ակտիվիստ, քաղկալանավոր Սարգիս Հացպանյանի ազատ արձակման համար այսօր նրա համախոհները Ֆրանսիայի նախագահի անունով նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին:

Հացպանյանը դատապարտվել է 3,6 տարվա ազատազրկման «Հայկական ժամանակ» օրաթեթում տված մի հարցազրույցի համար, որտեղ ասում է թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվում։ Այն տպագրվել է 2008-ի նոյեմբերի 4-ին «Մահափորձ Սերժ Սարգսյանի դե՞մ»վերնագրով:

2009-ի ապրիլի 9-ին Երևանի Կետրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր ճանաչեց սուտ մատնություն անելու մեջ( ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Վերաքննիչը նույնը թողեց պատիժը։

Ակցիայի հեղինակները`«Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ-ի ներկայացուցիչները, հույս ունեն, որ Հացպանյանի հարցը կլուծվի ժողովրդավար Ֆրանսիայի միջամտությամբ:

Սարկոզիին հղված նամակում նրանք գրում են «…բարձր գնահատելով Ձեր երկրի ջանքերը ՀՀ-ում ժողովրդավարիության հաստատման գործում, ինչպես նաև Իրանում քաղբանտարկյալի կարգավիճակում վերջերս հայտնված Ձեր քաղաքացու համար անմնացորդ վարքի դրսևորումը, մեր տարակուսանքն ենք հայտնում Ֆրանսիայի անտարբերության առիթով, որն առկա է քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Սարգիս Հազպանյանի հանդեպ»:

ՀԿ-ի համանախագահ Հայկ Միրզոյանի խոսքով, իրենց պահանջն այն է, որ Ազատության, Հավասարության և Եղբայրության գաղափարն աշխարհով մեկ սփռած Ֆրանսիան տեր լինի իր որդեգրած սկզբունքներին:

Ակցիայի նախաձեռնողները նամակը հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին, ով ստորագրեց այն`վստահեցնելով, որ նամակն անմիջապես կթարգմանվի և կուղարկվի հասցեատիրոջը:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply