Բրազիլիայի ԱԳ նախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 14:53

Հուլիսի 7-ին Բրազիլիայի Նախագահական պալատի  Մարդու իրավունքների քարտուղարության, երկրի արդարադատության նախարարության  և ՄԱԿ-ի կողմից իրականացված Լատինաամերիկյան արդարադատության բարեփոխումների վերաբերյալ միջազգային  կոնֆերանսում Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիո Պատրիոտայի հետ:

Քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հարցեր, հաստատվել է քաղաքական պարբերական խորհրդակցությունների իրականացման ծրագիրը: Անտոնիո Պատրիոտան ընդգծել է ՄԱԿ-ի  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի` այս տարվա հունիսին կայացած ընտրություններում Բրազիլիայի թեկնածու  Ժոզե Գ. Դա Սիլվային  ՀՀ պատվիրակության ցուցաբերած կարևոր աջակցությունը և խնդրել ՀՀ ղեկավարությանն ու ԱԳՆ-ին փոխանցել իր շնորհակալական ջերմ զգացմունքները:

Արտգործնախարարը գոհունակություն է հայտնել վերջին ժամանակահատվածում հաստատված հայ-բրազիլական բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ:

 

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply