Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2011 14:53

Սամվել Պետրոսյանը, ովո կատարում էր ֆուտբոլի «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները, ազատվել է աշխատանքից։ Պետրոսյանը «Շիրակը» գլխավորել էր անցած տարվա դեկտեմբերից: Նրա ղեկավարությամբ գյումրեցի ֆուտբոլիստները Հայաստանի գավաթի խաղարկությունում հասել էին մինչև եզրափակիչ, սակայն 1:4 հաշվով զիջել էին  «Միկային»: Հայաստանի առաջնության առաջին կեսից հետո «Շիրակը» 13 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply