Ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. զոհեր չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 28, 2009 15:34

roads_11_stdՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն այսօր առավոտյան` ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, ըստ որի` Աշտարակ-Երևան խճուղու 9-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ավտովթար:

Ծառայության լրատվական կենտրոնից «Արմենպրես»-ին ասել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Տեղում պարզվել է, որ Երևան ուղևորվող Արսեն Ասրյանի վարած «Միթսուբիշի» մակնիշի 06 ՏՏ 804 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «Պազ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսի բոլոր ուղևորները և վարորդն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարների օգնությամբ բոլոր 12 վիրավորները նախ տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, ապա` Երևան: Ինը մարդ ներկայումս «Արմենիա» բժշկական կենտրոնում է, երկու երեխա (4 և 14 տարեկան)` «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Նրանց վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Դեռևս հայտնի չէ, թե որ հիվանդանոցում է երեխաներից մեկը: Վթարի հետևանքով զոհեր չկան: Ըստ որոշ տեղեկությունների` միկրոավտոբուսը Երևան ուղևորվում էր Քոբուլեթիից:

Դիտվել է 1806 անգամ:
Print Friendly

Leave a Reply