Ապարան-Աշտարակ ճանապարհին 2 մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 14:15

Հուլիսի 8-ին` ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 7-ին, ժ.20.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 04 ՍՏ 023 պետհամարանիշով և «ՈՒԱԶ 452» մակնիշի 28 ՍԼ 759 պետհամարանիշով (վարորդ` 1966թ . ծնված Հայկ Նալբանդյան, ք.Ապարան) ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետևանքով Ապարան քաղաքի բնակիչներ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդ 1983թ. ծնված Ռուբիկ Խալաթյանը և ուղևորներ 1980թ. ծնված Սևակ, 1982թ. ծնված Սերժիկ և 2005թ. ծնված Հարություն Թադևոսյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:

 

 

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply