Կոմիտասի պողոտայում այրվել է Հ. Հակոբյանի շենքի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 14:13

Հուլիսի 7-ին ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 8 տանը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.03-ին, մարվել` 15.57-ին: Այրվել է Հ. Հակոբյանին պատկանող տան տանիքը` 20 քմ եւ պատշգամբը` 40 քմ մակերեսով, 400քմ խոտածածկ տարածք:

Նույն օրը   ժամը 16.07-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի թիվ 5 և թիվ 11 Հրշեջ փրկարար ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Դեպքի վայրում է գտնվել Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, որը ժամը 16.25-ին հայտարարել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով): Պարամեդիկների կողմից թիվ 17 բնակարանի բնակիչ Մերի Խառազյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել` 16.57-ին: Այրվել է շենքի տանիքը` 50ք.մ:

 

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply