Մերոնք առաջատարների խմբերում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2011 14:09

Այս օրերին Հայաստանի շախմատիստները հաջողությամբ մասնակցում են միջազգային մի շարք մրցաշարերում և առաջտարների խմբում են:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Մովսիսյանը, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան հաղթանակներով սկսեցին Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող խոշոր ստուգատեսը:

Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 3-10-րդ տեղերը: Հայ շախմատիստը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` բուլղարացի գրոսմայստերներ Բորիս Չաթալբաշևից և Գրիգոր Գրիգորովից:

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և մի խումբ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցում են 124 շախմատիստներ, այդ թվում` 24 գրոսմայստերներ:

Դիտվել է 1764 անգամ:
Print Friendly

Leave a Reply