Իսակովի պողոտայում 2 մարդու են վրաերթի ենթարկել, մեկը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 14:01

Հուլիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.50-ի սահմաններում 1980 թ. ծնված Աշոտ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Մարիամ Զ.-ին և նույն թվականին ծնված Անի Միքայելյանին:

Պատահարի հետևանքով Անի Միքայելյանը տեղում մահացել է, իսկ Մարիամ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply