Երևան-Սևան ճանապարհին 4 մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 13:49

Հուլիսի 7-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի բեռնատար, «Նիսան Պատֆայնդեր», «ՎԱԶ-2121» և «ՈւԱԶ-396201» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 648 անգամ:
Print Friendly

Leave a Reply