Տրանսֆորմերների աստղը որոշել է գրավել արքայազն Հարիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 13:40

Դերասանուհի Ռոզի Հանթինգթոն Ուայթլին ցանկանում է ստանալ թագավորական գլխավոր պարգևը` արքայազն Հարիին:

Հոլիվուդյան աստղը վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ  հայտարարել է, որ խելքը գցելու աստիճան սիրահարված է վինձորյան «ոսկե տղային», չնայած մի քանի տարի արդեն հանդիպում է  Ջեյսոն Սթեթհեմի հետ:

«Ես սպասում եմ առաջարկության,-կատակել է Ռոզին,- ես շարունակում են գրել: Կարծում եմ, որ նա գիտի, թե ինչպես եմ նրան սիրում: Բնականաբար, գիտի: Նա այնքան գեղեցիկ է: Դե, Հարի, գործի անցիր»:

Թոփ մոդելը, որ աշխարհին հայտնի է  կանացի սպիտակեղենի  Victoria’s Secret  բրենդի գովազդներից, նոր է սկսել իր դերասանական կարիերան ու խոստանում է  գրավել ոչ միայն արքայազնին, այլև ողջ աշխարհը:

 

 

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply