Քեյթ Մոսը «նացիստական» թեքմամբ հարսանիք կազմակերպեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 13:24

Թոփ մոդելը որոշեց սահմանափակվել դիզայներ-հակասեմիթ Գալյանոյի ստեղծած հարսանեկան հագուստով ու հարսանեկան արարողությանն էլ հրավիրեց իր ազգայնական-ընկեր-բարեկամներին:

Մոսն իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է իրեն որպես ամենահակասական մոդել: Ու զարմանալի չէ, որ հարսանիքին հրավիրվածների մեջ էլ նույնատիպ դեմքեր էին, ինչպիսիք են Ջոն Գալյանոն, Բոբի Գիլելսը, որը  2005-ին մեղադրվել է իր համերգի ժամանակ նացիստական «հնարքների» համար ու բազմիցս ռասիզմի մեջ մեղադրված  ոճաբան Ջեմս Բրաունը:

Այս  աղմուկ հանած անձինք աշխատում էին չհայտնվել լուսանկարչական խցիկների օբյեկտիվներում:

Հարսանիքին մասնակցում էին նաև Նաոմի Քեմբլը, Ջադ Լոուն, Ստելլա Մակարնին:

37-ամյա Քեյթ Մոսի ու 46-ամյա կիթառահար Ջեյեմի Հինսի հարսանեկան արարողությանը  հարսը  կրեմագույն զգեստ էր հագել, որի հեղինակը Գալյանոն է: Մոդելավորողի ընտրության առնչությամբ Քեյթն ասել է, որ ցանկանում է  աջակցել իր վաղեմի բարեկամին, որը հիմա հետաքննվում է  Փարիզի գարեջրատներից մեկում արած իր հակահրեական արտահայտությունների համար:

Հանդիսությունն այնքան մեծ էր իր մասշտաբով, որ դրա համար երկու փոքրիկ քաղաք էին փակել Սաուսրոփում`  Քեյթի բնակավայրից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող Գլոսթերշիրում:

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply