ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 13:08

Հարց. Արդյոք հնարավո՞ր եք համարում մոտ ապագայում առաջընթաց` Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում:

 

Պատասխան. Մենք շնորհակալ ենք Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին՝ իր ջանքերի համար, որոնք ուղղված են կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Մենք հենց այդ մտադրությամբ՝ դրական տրամադրվածությամբ, մեկնեցինք Կազան:

 

Իսկ, թե որքան է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն տաս փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի:

 


Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply