ԱՄՆ-ում մարդասպաններն ամուսնացան բանտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 12:57

Երիտասարդ հանցագործները ծանոթացել էին նույն գաղութում:

Երկարատև նամակագրությունից հետո նրանք որոշեցին ամուսնանալ: 20-ամյա Մարիա Սթար Բիլոտին և 26-ամյա Իֆթիխար Մուրթազան ամուսնացան կալիֆորնիական Սան Դիեգոյի բանտերից մեկում:

Բուռն սիրավեպը սկսվել էր այս տարվա հունվարից: Նրանց միջև նամակագրություն էր սկսվել, որից հասկացան, որ ստեղծված են միմյանց համար: Այդպես էլ իրար ոչ մի անգամ երես առ երես չտեսնելով` ապրիլին որոշեցին նշանվել ու ամուսնության օրը որոշել: Բիլոտիի փաստաբանը կարողացավ հարսանեկան արարողության իրավունք ստանալ իր պաշտպանյալի համար, սակայն, այն ինչ տեղի ունեցավ, իհարկե հեռու է  հարսանեկան արարողություն լրիվ իմաստով  անվանելուց, որովհետև երիտասարդ զույգը միմյանց հավատարմության երդումներ էր տալիս արգելապատից այն կողմ, հեռախոսով:

Զույգը հարսանիքից չհրաժարվեց, նույնիսկ անհեռանկար ապագան նրանց հետ չպահեց ճակատագրական որոշում կայացնելուց:

Բիլոտին առաջին աստիճանի մարդասպանության համար դատապարտվել է 32 տարվա ազատազրկման: Իսկ փեսացուի նկատմամբ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: Նա մեղադրվում է կրկնակի սպանության մեջ: Կալիֆորնիայի օրենքով, եթե նա մեղավոր ճանաչվի, ապա  մահապատժի կենթարկվի:

 

 

 

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply