Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծին պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 22 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 28, 2009 14:46
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել: Մահապարտն իրեն պայթեցրել է Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծին` Հայբեր լեռնանցքում: Ոստիկանության տվյալներով` ահաբեկիչը մոտեցել է զորանոցին, որտեղ զինվորականները երեկոյան քայլերթ կատարելիս են եղել, և պայթեցրել իրեն: Այս պայթյունն ամենաուժեղն է Թալիբների առաջնորդ Բեյտուլա Մեհշուդի ենթադրյալ սպանությունից հետո: «BBC»-ն հաղորդում է, որ Տորկհամ սահմանակետը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարման հիմնական ուղին է: Մեքենաների շարասյունները ամեն օր անցնում են Հայբեր լեռնանցքով և այն վաղուց էր դարձել գրոհայինների թիրախը: Երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունը ամբողջությամբ ավերել է Տորկհամում գտնվող զորանոցները:






Facebook
Tweet This
Email This Post
