Ոստիկանությունը վերադարձրել է Պիկասոյի «Կնոջ գլուխը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 12:31

Ոստիկանությունը ձերբակալել է  գողության մեջ կասկածյալին, որը  Սան Ֆրանցիսկոյի Weinstein Gallery  թանգարանից գողացել էր Պիկասոյի «Կնոջ գլուխը» մատիտանկարը:

Ձերբակալվածի մոտից ոչ միայն նկարն է հայտնաբերվել, այլև որոշ քանակությամբ թմրանյութ: Նա Նյու Ջերսի նահանգի բնակիչ Մարկ Լուգոն է, ում նկատմամբ գողության,  սեփականության յուրացման, ինչպես նաև արգելված թմրամիջոցներ պահելու  մեղադրանք է առաջադրվել:

Դեպքը կատարվել էր հուլիսի 5-ին: Կասկածյալը հայտնվել է մոտակա բարի տեսախցիկների տիրույթում. արևային ակնոցներով տղամարդը հանգիստ,  նկարը թևատակին  շենքից դուրս է գալիս, նստում տաքսի ու հեռանում:

Պիկասոյի այս աշխատանքը իր տեսակի մեջ առանձնահատուկ է, այն  գնահատվել է 275 հազար դոլար: Մասնագետներն ասում են, որ գծանկարը չի տուժել:

 

 

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply