Տեղի ունեցավ տարվա ամենադիմորդաշատ քննությունը` Հայոց լեզվից և գրականությունից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2011 12:50

Այսօր տեղի ունեցավ այս տարվա ամենադիմորդաշատ քննությունը:

ՀՀ-ում` Երևանի պետական համալսարանի , Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի  և ԼՂՀ-ում` Ստեփանակերտի քննակենտրոններում այսօր 842 դիմորդներ քննություն հանձնեցին հայոց լեզվից և գրականությունից:

ԵՊՀ քննակենտրոնի ղեղակավար Էդվարդ Սանթրոսյանն երկրորդ փուլում նման մարդաշատ քննությունը աննախադեպ է համարում:

Սանթրոսյանի խոսքով` այս տարվա «կրթական համաներումից», սակայն, շատ դիմորդներ չեն կարողանում օգտվել  դրական շեմը չհաղթահարելու պատճառով. դիմորդները հաճախ քննությանը հայտագրվում են պարզապես բախտը փորձելու համար, ուստի առանց նախապես պատրաստվելու են քննություն հանձնում:

Գնահատականները հատկապես ցածր են մաթեմատիկայի դեպքում. քննությունների առաջին փուլում դիմորդների 67 տոկոսն անբավարար էր ստացել, պատկերը գրեթե նույնն է նաև երկրորդ փուլում:

Սանթրոսյանն ասում է, որ հատկապես մաթեմատիկայից ցածր գնահատականների պատճառը կրթական համակարգն է. այն հիմնված է զուտ հիշողության վրա: «Մի քանի տարի առաջ ավարտածները հիշողության վրա հիմնվելով կարող են նվազագույն 7,5 հավաքել հումանիտար առարկաներից, բայց մաթեմատիկայի դեպքում տրամաբանություն է հարկավոր, ինչը չկա»,- ասում է Սանթրոսյանը:

Քննական կենտրոնի ղեկավարը նշում է, որ չնայած դիմորդների տարիքը մեծ է` նոր շրջանավարտներ չեն, սակայն քննությունների ժամանակ էլի փորձում են միմյանցից արտագրել, հուշել: «Քննական կարգի սահամններում աշխատում ենք կանխել նման երևույթները, թույլ չտալ, որ արտագրեն»,- ասում է Սանթրոսյանը` հավելելով, որ այս տարվա քննությունների ժամանակ միայն մեկ դիմորդ է քննասենյակից հեռացվել ոչ ադեկվատ վարքի համար:

Հուլիսի 10-ին էլ դիմորդները քննություն կհանձնեն ֆիզիկայից:

 

Դիտվել է 2183 անգամ:
Print Friendly

Leave a Reply