Բաղապշը հետմահու դարձել է Աբխազիայի հերոս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 12:10
Աբխազիայի երկրորդ նախագահ Սերգեյ Բաղապշը հետմահու արժանացել է հանրապետության հերոսի կոչման ու պարգևատրվել «Փառք ու պատիվ» առաջին աստիճանի շքանշանով:
Բաղապշին պարգևատրելու կարգադրություը ստորագրել է պետության ղեկավարի պարտականությունները կատարող Ալեքսանդր Անկվաբը:
Բաղապշը Աբխազիայի նախագահն էր 2005-ից: Նրա օրոք է Ռուսաստանը ճանաչել Աբխազիայի անկախացումը Վրաստանից: Նա մահացել է 2011-ի մայիսի վերջին մոսկովյան հիվանդանոցում, թոքի վիրահատությունից առաջացած բարդացումից: Մահվան պատճառը քաղցկեղն էր:






Facebook
Tweet This
Email This Post
