Մեկնարկել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Դոնի Ռոստով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 8, 2011 12:02

Նախօրեին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Դոնի Ռոստով է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Ռոստովի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը և Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Այնուհետև Դոնի Ռոստովում հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր Արարատի և Ռոստովի մարզերի միջև: Հուշագիրն ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը և Վասիլի Գոլուբևը: Հուշագրով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության և գիտության ոլոտներում: Նշենք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին։

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply