Արման Ջիլավյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր»-ի մրցանակակիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 8, 2011 11:59

MEDIACRAT Publishing ընկերության հրատարակիչ եւ գործադիր գործընկեր Արման Ջիլավյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2011»-ի մրցանակակիրը «Տպագիր ԶԼՄ-ներ: Ամսագրեր» անվանակարգում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Արման Ջիլավյանին մրցանակ է հանձնվել «մասնագիտացված թեմատիկ մեդիանախագծերի հաջող կառավարման համար»:

2005-ից MEDIACRAТ-ը տպագիր ԶԼՄ-ների շուկա է հանել 5 հաջող նախագծեր` «Մեծ սպորտ»-ը` ներկայումս սպորտի մասին ամենաճանաչված տղամարդկանց ամսագիրն է Ռուսաստանում (TNS Gallup-ի տվյալներով), ժամացույցների մասին եվրոպական ամենաճանաչված ամսագրերից մեկի` WATCH-ի, Ամերիկայի հնագույն ավտոմոբիլային ամսագրերից մեկի` Automobile Quarterly-ի, աշխարհի լավագույն դիզայներական ամսագրերից մեկի` FRAME-ի եւ մոլորակի ամենահարուստ մարդկանց համար նախատեսված ամենահեղինակավոր եւ ազդեցիկ բրիտանական SPEAR’S ամսագրի ռուսական տարբերակները:

2010-ից MEDIACRAT-ը ակտիվորեն ձեւավորում է իր ներկայությունը ինտերնետում. հիմնվել եւ հաջողությամբ զարգանում են BolshoiSport.ru սպորտի մասին, PBWM.ru մասնավոր բանկային սպասարկման եւ մեծ կապիտալների կառավարման, ինչպես նաեւ WatchRussia.ru բարձրորակ ժամացույցների եւ ոսկերչության մասին կայքերը:

Մեդիամաքսը շնորհավորում է իր բարեկամ եւ գործընկեր Արման Ջիլավյանին հեղինակավոր մրցանակի կապակցությամբ:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply