Առաջին անգամ հիվանդին արհեստական շնչափող են պատվաստել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 11:41
Աշխարհում առաջին անգամ Շվեյցարիայում հիվանդի շնչափողը փոխարինվել է սինթետիկով: Գիտնականները ստեղծել են արհեստական շնչափող` Լոնդոնի հետազոտական ինստիտուտում: Սինթետիկ օրգանը «փաթաթել» են 36-ամյա շնչառական ուղիների քաղցկեղով հիվանդի ցողունային բջիջներով:
Բժիշկներն արձանագրել էին հիվանդության զարգացման վերջին փուլը, սակայն հարմար դոնոր այդպես էլ չէին գտել, ու միակ հնարավորությունը մնացել էր այս ուշագրավ վիրահատությունը:
Եթե այս մեթոդը լայն կիրառություն գտնի, կլուծվեն մի քանի կարևորագույն խնդիրներ, որոնք ծառացած են վիրաբուժության այս ոլորտի առջև:






Facebook
Tweet This
Email This Post
