Օբամայի ծնողները ցանկացել են նրան հանձնել որդեգրության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2011 11:24

Ուշագրավ մանրամասներ են հայտնաբերվել ԱՄՆ նախագահի հոր` Բարաք Օբամա-ավագի իմիգրացիոն փաստաթղթերում: ԱՄՆ իմիգրացիոն իշխանությունները հետաքննություն են անցկացրել  հավայական համալսարանի  24-ամյա ուսանող Բարաք Հուսեյնի Օբամայի գործով, որը կասկածվում էր երկամուսնության մեջ:

1961-ին իմիգրացիոն գործակալությունում հարցազրույցի ժամանակ Օբամա-ավագը պնդել է, թե ինքը Քենիայում բաժանվել է իր առաջին կնոջից, մինչ ԱՄՆ-ում  նոր ընտանիք կազմելը: Այդ պահին նրա 18-ամյա կինը` Էնն Դանեմը   գտնվում էր հղիության 5-րդ ամսվա  մեջ, պտուղ , ում վիճակվելու էր դառնալ ԱՄՆ 44-րդ նախագահը:

Օբամա-ավագին նոր վիզա հանձնելու փաստաթղթերում մի գրառում կա, որը հաստատում է, որ ծնողները ապագա նախագահին կամեցել են հանձնել որդեգրման: «Սուբյեկտն ամուսնացած է ԱՄՆ քաղաքացուհու հետ, որը 5 ամս. հղի է: Սակայն, նրանք միասին չեն ապրում և միսս Դանեմը պատրաստվում է երեխային  որդեգրման հանձնել»,-գրված է պաշտոնական գրառման մեջ:

Ինչպես վկայում է պատմությունը, այդ մտադրությունը չի իրականացվել: Իր հուշերում` «Իմ հոր երազանքները»,  գրքում  ԱՄՆ նախագահը գրել է, որ իր մորը երբեմն համակել են որդեգրման մտքերը: Չնայած խառնամուսնությունները Հավայան կղզիներում արգելված չէին, սակայն մյուս 22 նահանգներում նմանատիպ միությունները հավասարազոր էին հանցագործության: «Նույնիսկ խոշոր քաղաքներում թարս հայացքները, թիկունքի հետևում քչփչոցները կարող էին իմ մոր վիճակում գտնվող կնոջը հասցնել հուսահատության»,-գրել է նախագահը:

Օբամա-ավագը պետք է համոզեր իշխանություններին, որպեսզի ԱՄՆ-ում երկարաձգեր իր բնակությունը: Նրա առաջին կնոջից բաժանվելու մասին պատմությունները սուտ էին: Քենիայում նա դեռևս ուներ կին ու 2 երեխա, որոնց  նյութապես աջակցում էր: Օբամայի լույս աշխարհ գալուց երկու տարի անց հայրը թողել է ընտանիքը Հավայան կղզիներում ու մեկնել Հարվարդ` սովորելու, որտեղ էլ ամուսնացել է երրորդ անգամ:

 

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply