ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն այլ երկրներում ունի 21 ներկայացուցիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 8, 2011 11:01
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն այլ երկրներում ունի 21 ներկայացուցիչ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, ներկայացուցիչներն օգնում են տեղի գործարարներին Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ այնտեղ գործարար համաժողովներ եւ ցուցահանդեսներ կազմակերպելու հարցում: Պալատը ներկայացուցիչներ ունի Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, Չեխիայում, Բուլղարիայում, Թաիլանդում, Արգենտինայում, Սինգապուրում եւ Մալայզիայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լիտվայում, Իրաքում եւ Հորդանանում, ինչպես նաեւ Քուվեյթում: Օրերս ներկայացուցիչներ են գրանցվել Ֆրանսիայում եւ Չինաստանում:
Ա. Վարդանյանի խոսքով’ պալատի ներկայացուցիչները բավականին ակտիվ են աշխատում: ԱՄՆ-ի ներկայացուցչի շնորհիվ Գլենդելի «Մեսրոպ Մաշտոց» քոլեջի հետ նախորդ տարի ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի’ այնտեղ տարածք կտրամադրվի’հայկական արտադրանքի մշտապես գործող ցուցահանդես կազմակերպելու համար: «Դա շատ լավ հնարավորություն է գործարարների համար’ ներգործելու ամերիկյան շուկա»,- ասաց նա:
Պալատը ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների շահերը ներկայացնում է Առեւտրի միջազգային պալատում, Եվրապալատում, Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում, Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում եւ այլն:






Facebook
Tweet This
Email This Post
