Գեորգի Պետրոսյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 7, 2011 21:51

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:

Ինչպես հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:

Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդատուի պաշտոնում` հիմք ընդունելով ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 3-րդ ենթակետը:

 

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply