Դուրս մնացին պայքարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 7, 2011 21:37

Քիչ առաջ Երևանի «Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Եվրալիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի «Ուլիս»-«Ֆերենցվարոշ» հանդիպումը: Հյուրընկալվելիս «Ուլիսը» պարտվել էր 0:3 հաշվով: Իսկ այս անգամ մերոնք մրցակցին զիջեցին 0:2 հաշվով: 34 և 89-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Աբդի Դիբան և Լորան Օլահը: Ընդ որոմ, առաջինը հստակ իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը: Այսպիսով, հայկական թիմը երկու խաղում 5 գնդակ ընդունեց սեփական դարպասը և չկարողացավ թեկուզ մեկ անգամ գրավել հունգարական թիմի դարպասը: Իսկ ահա, «Բանանցը» Ռուսթավիի «Մետալուրգի» հետ արտագնա խաղն ավարտեց 1:1 հաշվով: Տանտերերից Գեորգի Միկաբերիձեն 18-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 71-րդ րոպեին «Բանանցի» խաղացող Դու Բալան պատասխան գնդակը խփեց: Եվ քանի որ առաջին խաղում մերոնք պարտվել էի ն 0:1 հաշվով` նույնպես դուրս մնացին պայքարից:

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply